«Հայրենիք» և Հանրապետական կուսակցությունների ստորագրել են «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի կազմավորելու մասին հուշագիրը (տեսանյութ)

 

Այսօր տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությունը:

Արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, երկու կուսայցությունների ներկայացուցիչներ։

Նախքան արարողությունը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում զոհված նահատակների ու հերոսների հիշատակը։

«Հայրենիք» և Հանրապետական կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը մտադրություն ունի իր նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ներառել բարձր ռեյտինգ ունեցող անձանց։