«Լղոզված անողնաշար հայտարարությունն է»․ Քաղաքագետ՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ հստակ ​​գնահատականի բացակայության վերաբերյալ

 

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր Ֆեյսբուքում կրկին քննադատական գրությամբ հանդես եկավ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ հստակ ​​գնահատականի բացակայության վերաբերյալ` կապված «վիճելի տարածքների» ԱՄՆ Պետդեպարտամենտի ձևակերպումների հետ։

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»։

  1. Ամերիկյան կողմի չոր ու հստակ ձևակերպմանը չոր ու հստակ չեն պատասախանել:
  2. Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարությունա:
  3. Տարածքային ամբողջականությունը չեն կարողացել պաշտպանել ոչ բանակով, ոչ դիվանագիտությամբ:
  4. Ոչ ոքին կոչ չի արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը», — գրելե է քաղաքագետը: