Երուսաղեմում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ոստիկաններին
Արեւելյան Երուսաղեմում անհայտ անձը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել ոստիկանության մի խումբ սպաների, հայտնեց Իսրայելի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը:
Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմի Շեյխ Ջարրահ շրջան մտնող ճանապարհի վրա։ «Ոստիկանության աշխատակիցները վիրավորվել են: Ահաբեկիչը վնասազերծվել է տեղում», — ասաց Ռոզենֆելդը:
Ավելի ուշ նա պարզաբանեց, որ վրաերթի ժամանակ անվտանգության վեց աշխատակից վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են միջին ծանրության վիճակում, մնացածներն էլ ունեն թեթեւ վնասվածքներ:
Աղբյուրը ՝ ՌԻԱ Նովոստի
