Ինչպես է Բեգլարյանը օդանավակայանից տարվել ԱԱԾ, եթե երեկ նա մասնակցել է իր ավագ եղբոր հոգեհանգստին․ «Հրապարակ»
Ոստիկանությունը հաղորդել է․
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք»:
«Հրապարակ օրաթերթ» իր մեկնաբանությունում հարց է բարցրացնում, թէ՝ այս հաղորդագրությունից չի հասկացվում, թե ինչպես է Բեգլարյանը օդանավակայանից տարվել ԱԱԾ, եթե երեկ նա Կոնդի եկեղեցում մասնակցել է իր ավագ եղբոր՝ Յուրի Բեգլարյանի հոգեհանգստին։ Եթե օդանավակայանից տարել են, ապա ուղեկցել եկեղեցի, որպեսզի վերջին հրաժեշտը տա եղբորը, դա ինչ ընթացակարգով է իրականացվել եւ այս պահին որտեղ է նա։ «Ոստիկանությունն այս մասին լռում է։ Մենք կփորձենք պարզել եւ առաջիկայում ներկայացնել ձեզ», — խոստանում է օրաթերթը։
