Արմեն Գևորգյանը ընդունեց առաջարկը՝ ղեկավարելու «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը

Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը, հայտնել է քիչ առաջ իր Telegram-ալիքում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը

«Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն։ Սա սովորական ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։ Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։ Շատ կարևորում եմ համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները», — գրել է նա։