Հայաստանի ռազմական գործընկերն ու տարածաշրջանում անվտանգության երաշխավորը եղել և մնում է Ռոսաստանի դաշնությունը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայնն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արդեն հերթական անգամ ԱՄՆ-ը պաշտոնապես՝ Պետդեպարտամենտի մակարդակով, ճամփորդող իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս գալ Հայաստան: Նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի:
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը գնահատելով Հայաստանում առկա անվտանգային ռիսկերը, «ինչ-որ ռեալ սպառալիքի» մասին իմանալով, այստեղ գտնվելը վտանգավոր է համարում և հեռվացնում ու մեկուսացնում իր քաղաքացիներին: Լրիվ նմանատիպ մի իրավիճակ էր նաև 2020-ի պատերազմական օրերին:
Ինչպես գիտենք ԱՄՆ-ը մեծաքանակ զենք ու զինամթերք է տրամադրում Ադրբեջանին և պարզից էլ պարք է, որ նա նաև վերահսկում է այդ ամենի տեղաշարժն ու կիրառումը: Գրեթե վստահ կարելի է ասել, որ 2020-ի պատերազմի նախօրեին ԱՄՆ-ն արդեն հստակ գիտեր, թե մեզ ինչ է սպասվում: Գիտեր և ոչինչ չձեռնարկեց, չկանխեց, մտածելով միայն իր քաղաքացիներին մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին «Ցեղասպանություն» բառն ասելուց ընդամենը 10 օր հետո՝ մայիսի 4-ին, նույն Ջո Բայդենն արտոնեց Ադրբեջանին հերթական զենք-զինամթերքի խմբաքանակի տրամադրումը: Այսքանից հետո ի՞նչ է կարելի սպասել ԱՄՆ-ից: Հայաստանի ռազմական գործընկերն ու տարածաշրջանում անվտանգության երաշխավորը՝ եղել և մնում է Ռոսաստանի դաշնությունը:»
