Պաշտոնակատարը իրավունք չունի ՀՀ անունից որևէ փաստաթուղթ ստորագրել. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Պաշտոնակատարը իրավունք չունի ՀՀ անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Հայտնի փաստաթուղթը պետք է ամբողջությամբ հրապարակվի և ժողովուրդը իմանա իր անելիքները: Երկրորդ կապիտուլյացիան անընդունելի է:

Որ ասում էինք հողատուն գնալով տալու է մեր հողերը, մարդիկ չհավատացին, դուրս չեկան փողոց, փողոց դուրս չեկած մարդկանց շնորհիվ հիմա բոլորս ականատես ենք լինում այս աղետին:

Ժողովուրդը պետք է իմանա ինչ է խոստացել հողատուն թշնամուն և կայացնի իր վերջնական որոշումը”: