Իլհամ Ալիևը «դաբրո տվեց», որպեսզի Հայաստանում ընտրությունները անցկացնեն հանգիստ պակմաննե՞րում

 

Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ Արցախը Ադրբեջանի մասն է, ուստի Հայաստանը «պետք է հրաժարվի Լեռնային Գարաբաղի կարգավիճակի շուրջ բոլոր ջանքերից»

«Կարծում եմ, որ եթե այսօր ինչ-որ մեկը Հայաստանում խոսի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, դա չի նպաստի նրա ժողովրդականության մեծացման: Բայց, այնուամենայնիվ, երկրի ղեկավարները պետք է մտածեն ոչ թե իրենց քաղաքական կարիերայի, այլ իրենց պետության մասին: Այս տեսանկյունից մենք հուսով ենք, որ ընտրություններից հետո մենք ավելի հստակություն կունենանք այս հարցում»: Այս մասին Իլհամ Ալիևը, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է «Հարավային Կովկասը. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» տեսաֆորմատով քննարկումների ժամանակ, որը կազմակերպվել էր Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնը:

«Ես բազմիցս բացեիբաց ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա, և, իհարկե, եթե այդ պայմանագիրը ստորագրվի, ապա, անվտանգության, ուժի չկիրառման, առկա իրողությունների ընդունման հետ կապված կդառնա այս խաղաղության փաստաթղթի բաղկացուցիչ մասը: Ի՞նչ պետք է անել: Կարծում եմ, որ անհրաժեշտ է սպասել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, և մենք հասկանում ենք, որ Հայաստանում սա զգայուն շրջան է»:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը նշել է երկու երկրների տարածքային ամբողջականության նրանց միջազգային սահմաններում փոխադարձ ճանաչման անհրաժեշտության մասին, որն պետկ է ամրագրված լինի պայմանագրով, և ասաց, որ պատրաստ է այդ քայլին:

Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ Արցախը Ադրբեջանի մի մասն է, ուստի Հայաստանը «պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բոլոր ջանքերից»:

«Եթե խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, ապա, իհարկե, երկրորդ փուլում Հարավային Կովկասի երեք երկրների միջև ազատ առևտուրը հնարավոր կդառնա: Մենք դրական պատասխան ենք ակնկալում Հայաստանից», — ասաց Ադրբեջանի նախագահը: