Բախումները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների (տեսանյութ)
Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին, մեջբերելով Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Զինգերմանի խոսքերը:
«Աղոթքից անմիջապես հետո անկարգություններ են սկսվել Տաճարի լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանության վրա եւ խախտել հասարակական կարգը», — ասել է նա, հայտնելով, որ ուժայիններին կարգադրվել է մտնել Տաճարի լեռ՝ կարգուկանոնը վերականգնելու համար, իսկ բախումներին չմասնակցած մարդկանց թույլատրել դուրս գալ մզկիթի տարածքից:
Անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը օգտագործել են աղմկային նռնակներ եւ արցունքաբեր գազ: Միջադեպի արդյունքում տուժել է առնվազն 15 պաղեստինցի:
Տեսանյութերի աղբյուր՝ TG Rybar
