Ամարյան. Ադրբեջանում Արցախի երկայնքով ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ են գործում
Ադրբեջանի չորս քաղաքներում Արցախի երկայնքով կենսալաբորատորիաների կենտրոններ են տեղակայված: Այս մասին Եվրասիական տարածքում կենսաբանական բնույթի սպառնալիքներին նվիրված ռուս-հայկական համաժողովում ասաց «Հոգեւոր եւ ազգային արժեքների ազգային ճակատ» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով՝ դրանք ենթարկվում են ԱՄՆ-ին, եւ ռազմական գործողությունների գոտին հավանականորեն կարող է մշակումների կիրառման համար հարմար հարթակ դառնալ:
«Հայաստանում կենսալաբորատորիաններն, իրենց հերթին, նաեւ դանդաղ գործողության ռումբ են՝ տեղադրված երկրի բնակիչների տակ»,- ասաց նա:
Ամարյանը հավելեց, որ Հայաստանում կենսաբանական զենքի օգտագործման առաջին արձագանքները ի հայտ են եկել 2007-2008 թվականներին, երբ Լոռու մարզում ոչնչացվեց 25 000 խոզ, ինչը Վրաստանից ներմուծված աֆրիկյան ժանտախտի վիրուսի ներդրման արդյունք էր:
«Դա այս մեթոդով առաջին լուրջ հարվածն էր Հայաստանի տնտեսությանը»,- եզրափակեց նա:
