Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ Երևանը դարձավ և ավելի գեղեցիկ և ավելի մաքուր. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նածագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարդ ում անվանում են Երևանի լավագույն քաղաքապետ

Այո, Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ Երևանը դարձավ և ավելի գեղեցիկ և ավելի մաքուր և երևանցին գիտեր, որ ունի քաղաքային իրական իշխանություն, որը  զբաղվում է քաղաքի խնդիրներով:

Երևանում գրեթե չկա մի բակ, որտեղ Տարոն Մարգարյանի շնորհիվ երեխաների համար չի կառուցվել խաղահրապարակ և հարմարություններ:

Չկա Երևանում մի անկյուն, որն անծանոթ է իր խնդիրներով և յուրահատկություններով Տարոն Մարգարյանին:

Միջոցառումների մակարդակով և քանակով ևս Տարոն Մարգարյանի օրոք Երևանը առաջատար է եղել: Զինծառայողների ծնողներին անվճար զորամասեր տեղափոխելու քաղաքապետի նախաձեռնության մասին մարդիկ միայն ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում և խոսում:

Տարոն Մարգարյանի օրոք Երևանի արտաքին հարաբերությունները ևս փայլում էին և բարձր պահելով մայրաքաղաքի պատիվը մարդիկ լավ էին զգում, որ կա նման մարդ, աշխատող, հայրենասեր ընտանիքի և հոր զավակ, ով պատրաստ է աշխատել շարքային քաղաքացու համար:

Ի՞նչ ունենք այսօր բոլորս գիտենք, ունենք մի ծաղրածու, որը նույնիսկ արդեն չի երևում և չկա, անտերություն և փուջ խոստումներ, ստեր և կեղծիք, թույն և ատելություն:

Տարոն Մարգարյանը գիտի ինչ է պատիվը և մենք պետք է սատարենք նման հայրենասեր մարդկանց:

#Պատիվ_ունեմ»