Վրաստանը ցամաքային սահմանները կբացի հունիսի 1-ից

 

Վրաստանի Վարչապետին կից Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում կայացրեց հունիսի 1-ից ճանապարհորդների համար բացել ամենամոտ հարեւանների հետ ցամաքային սահմանները, որոնք 2020 թվականի մարտից փակ էին համաճարակի պատճառով: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարեց միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:

«Համակարգող խորհուրդը որոշում կայացրեց ցամաքային սահմանները բացել հունիսի 1-ից: Ցամաքային սահմանները կբացվեն, և դրանց անցումը հնարավոր կլինի պատվաստումների ամբողջական ընթացքի ավարտը հաստատող փաստաթղթով և բացասական պատասխանով ՀՏ-ՊՇՌ թեստին (The COVID-19 RT-PCR Test)», — ասաց Գիբրաձեն: