Մարդկանց քայքայող նիկոլական աղանդների դեմ պայքարը պիտի լինի անողոք․ Միջազգայնագետը միացել է #antinikol Ֆլեշմոբին (տեսանյութ)

Եթե շատերը վերջին ամիսներին են ընկալել աղետը, ինձ ճանաչողները գիտեն, որ 2008-ից եմ #antinikol, նշել է ֆեյսբուքյան իր էջում միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը, պարզաբանելով․

«Ֆլեշմոբեր էլ չեմ սիրում, բայց սոցիալական ցանցերում կյանքն իր պահանջներն ունի:

Ինչևէ, լուրջ լաբորատոր գիտափորձերի կարիք չկա հասկանալու համար, որ նիկոլիզմն աղանդ ա։ Դա նոր երևույթ չի, չի ձևավորվել վերջին երեք տարում։ Դրա արմատները խորն են։ Դրանից պետք ա ազատվել՝ գաղափարական, քաղաքական, կրթական, մշակութային գործիքներով։ Բացի կապիտուլյանտին կամ նրա պես նույն գաղափարն ունեցողներին, օտարին ծառայողներին աջակցողներից՝ էական չի, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, եղեք «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքի աջակից, եղեք «ոչմեկական», կամ նույնիսկ՝ «ապաքաղաքական», բայց մեր պետությունն ու էստեղ ապրող հայերին, մարդկանց քայքայող նիկոլական (և ոչ միայն) աղանդների դեմ պայքարը պիտի լինի անտրտունջ ու անողոք, ինչպես կասեր մեկը՝ մինչև վերջ։ Մնացածը՝ վիդեոյում…

Քանի որ ֆլեշմոբի ձևաչափ ա, էստաֆետը փոխանցում եմ իմ ընկերներից Ռոբերտ Է. Նազարյանին»։