Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել. ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից՝ իր ուժերը դուրս բերել ՀՀ-ից

 

News.am-ը գրում է.

«Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից:

Բանաձեւում, մասնավորապես, ասվում է.

«Պալատը,

Լսելով քննարկումները,

արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,

նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,

կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»: