Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան քննարկել է հեռախոսով Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», — նշել են ռազմական գերատեսչությունում։
Մանրամասները չեն բացահայտվում:
