Ամբողջ ներուժով սատարելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի իմ գործընկերներին այս պարտադրված ընտրություններում հաղթանակի հասնելու համար. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, համախոհներ, կուսակցական ընկերներ
Քանի որ օրեր շարունակ ստանում եմ բազմաթիվ զանգեր և նամակներ կապված ԱԺ արտահերթ ընտրություններին իմ մասնակցության հետ ասեմ, որ որոշում եմ կայացրել չառաջադրվել այս ընտրություններին:
Կարծում եմ խորհրդարանը միակ վայրը չէ, որտեղ քաղաքական գործիչը կարող է զբաղվել քաղաքականությամբ`վերջին երեք տարիները դրա վառ ապացույցն էին: Պայքարել,պայքարում և պայքարելու եմ Հայաստանը և Արցախը կործանման եզրին հասցրած ռեժիմի և իր անփառունակ առաջնորդ` կապիտուլյանտի դեմ:
Ամբողջ ներուժով սատարելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի իմ գործընկերներին այս պարտադրված ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
Բոլոր իմ համախոհներին, ովքեր ցանկանում էին ինձ ընտրել և տեսնել խորհրդարանում կոչ եմ անում նույն ձևով սատարել և աջակցել «Պատիվ ունեմ» դաշինքին:»

