ՀՀ ՊՆ հաստատում է` 6 հայ զինծառայող է գերեվարվել

ՀՀ ՊՆ

 

Past.am-ը գրում է.

«Զինծառայողները գերեվարվել են զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։»