Չմասնակցելով ընտրություններին՝ դուք ցանկացած պարագայում սատարելու եք «ուսապարկերին». միջազգայնագետ

 

Երրորդ տարբերակ չկա։ Այսինքն՝ կա։ Ընտրելու պատասխանատվությունից խուսափելն է, նշում է ֆեյսբուքյան իր էջում միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը։

«Բոլորը, բառացիորեն՝ բոլորը, պետք է ընկալեն հետևյալ իրականությունը։ Կա ընտրության երկու, կրկնում եմ թավ տառերով՝ ԵՐԿՈՒ տարբերակ՝

1) «կապիտուլյանտ» (+ ուսապարկեր + գրպանային ընդդիմություն + արմանբաբաջանյանական շնագայլեր + լևոնականություն):

2) «նախկիններ» («Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքներ, #antinikol շարժում ու ևս մի քանի նախաձեռնություններ/ուժեր):

Երրորդ տարբերակ չկա։ Այսինքն՝ կա։ Ընտրելու պատասխանատվությունից խուսափելն է։ Բայց դա միայն առաջին հայացքից է երրորդ տարբերակը։ Իրականում ցանկացած պարագայում, եթե դուք հայացքով չեք շրջվում դեպի ԵՐԿՐՈՐԴ տարբերակ, ապա ձեր ընտրությունն ընկնում է առաջինի վրա։ Նույնիսկ եթե դուք չէիք ցանկանում», — գրել է նա։