Քո սեփական երկրում զորքերը հետ քաշելու փոխշահավետը որ՞ն է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քո սեփական երկրում զորքերը հետ քաշելու փոխշահավետը որ՞ն է

Սենց «փոխշահավետ» էլ Շուշին ու Հադրութը տվեցիր, Լաչինն ու Քարվաճառը հա՞

Բա էդ միջազգային կոնտինգենտը,որ եկավ էլ քո բանակը ում՞ համարա, չէ դե էլ ի՞նչ բանակ, ի՞նչպետություն կլինի մի տարածք էլի:

Անկախության գերեզմանը փորող կապիտուլյանտը հասավ իր նպատակին, նա հիմա էլ Հայաստանն է դարձնում պալիգոն` իր բոլոր հետևանքներով:

Դե իսկ հպարտ քաղաքացիները մտածում են կարևորը  նախկինները հետ չգան, թուրքը գա չգա կարևոր չէ, կարևորը նախկիննրը չգան:

Սա է մեր աղետալի իրականությունը:»