ԱԱԾ տնօրենն`իր հրաժարականի մասին
Այսօր առավոտից լուրեր են տարածվում, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատման դիմում է գրել: Hraparak.am-ը կապ հաստատեց ԱԱԾ տնօրենի հետ` ճշտելու, թե ճի՞շտ են, արդյոք, նրա ազատման վերաբերյալ լուրերը:
«Չկա նման բան», — ասաց նա:
— Այսինքն` ազատման դիմում չե՞ք գրել:
— Ոչ, ոչ:
— Իսկ պատրաստվո՞ւմ եք դիմում գրել:
— Էս պահին նման մտադրություն չունեմ:
