Ռուսաստանում փոխվելու են արտասահմանյան անձնագրեր տրամադրելու կանոնները
Ռուսաստանում մայիսի 30-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ հրամանը օտարերկրյա անձնագրեր տրամադրելու նորացված կանոնակարգերի մասին, հայտնել է «Պառլամենտսկայա գազետա»-ն: Փաստաթղթի համաձայն, փոփոխությունները կանդրադառնան երկրից դուրս բնակվող քաղաքացիների վրա: Նրանք կկարողանան անձնագիր ստանալ, սակայն, դրա համար ստիպված կլինեն գալ Ռուսաստան
Հին ոճի փաստաթղթ տրամադրելիս պետկ է վճարել երկու հազար ռուբլի պետական տուրք, իսկ նոր փաստաթղթի համար` հինգ հազար ռուբլի: Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակներում տուժած ռուսաստաբցիները, ովքեր ցանկանում են փաստաթուղթ ստանալ կորած կամ վնասված փաստաթղթի դիմաց, կազատվեն տուրքի վճարումից:
Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի
