Իրանը երկար դադարից հետո առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ
Իրանը 30 տարվա մեջ առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ՝ օրական 33,000 բարել ծավալով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս եզրակացությունը բխում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության նյութերից:
Վերջին անգամ Իրանը ԱՄՆ-ին նավթ է մատակարարել 1991 թվականի նոյեմբերին: Այնուհետեւ մատակարարումների ծավալը ավելացել է օրական մինչեւ 64,000 բարել:
Իր հերթին, Ռուսաստանը փետրվարի համեմատ 1,8 անգամ ավելացրել է ԱՄՆ-ին նավթի եւ նավթամթերքների մատակարարումը: Այսպիսով, Ռուսաստանը վառելիքի արտահանման ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցրել: Առաջին տեղը զբաղեցրել է Կանադան (139,87 մլն բարել), երրորդը՝ Մեքսիկան (17,62 մլն բարել):
ԱՄՆ-ը մարտին ներմուծել է 179,4 միլիոն բարել նավթ, ինչը 22,9 միլիոն բարելով ավելի է, քան փետրվարին:
