Մենք պատրաստ ենք մեր զորքը Սոթքից հետ կանչել ցանկացած պահի. Նիկոլ Փաշինյան

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Փաշինյանն ասաց, որ սպասում է համաձայնագրերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ադրբեջանական կողմի միջև:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը մեղմելու մասին, Երևանի համար ընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ համանախագահները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել սահմանին սրումը նվազեցնելու, զինված ուժերը հետ կանչելու և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ:

Նա նշել է, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայված զորքի մասին է։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։»