Հինգ հանրային գործիչներ հիմնում են «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի, նշում է իր Ֆեյսբուքյան էջում Նաիրա Զոհրաբյանը։ Նա ընդգցում է, թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։

Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնում է, որ վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով հինգ հանրային գործիչներով որոշել են համատեղել իրենց ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։

“Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 15:00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար

Անահիտ Սարգսյան, փաստաբան”, — հայտնել է Նաիրա Զոհրաբյանը։