Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ. ԶԼՄ

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ:

ՀՀ արտգործնախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է araratnews.am–ը։

Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ: Նա ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել տեղեկությունը։

Ըստ կայքի` մի կարևոր հարց է ծագում` ո՞ւմ կողմից է Աննա Նաղդալյանը նշանակվել ԱՄՆ դեսպանի տեղակալ: Նրա նշանակման օրը համընկնում է Արա Այվազյանի հրաժարականի օրվա հետ:

Հիշեցնենք` Նաղդալյանը մայիսի 31-ին հայտնեց, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից հրաժարվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։»