Արթուր Վանեցյանը փլուզվող պետականության առաջին ահազանգողն էր կառավարության ներսից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցությւան նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արթուր Վանեցյանը փլուզվող պետականության առաջին ահազանգողն էր կառավարության ներսից:
Դեռևս իր հրաժարականի ժամանակ գնահատել եմ իր քայլը և դրա մասին հրապարակային արտահայտվել:
Վանեցյանի անցած ճանապարհը միայն հարգանքի է արժանի,նա ծառայել է մեր երկրին և զբաղեցրել լուրջ պաշտոններ անվտանգության համակարգում:
Նա գիտի ինչ է պետությունը և պետականությունը,ունի բոլոր հատկանիշները ղեկավար լինելու համար:

