Երբ Նախագահ Սարգսյանն ասում է՝ ոչ մի միջանցք էլ Ադրբեջանը չի ստանալու, համոզված պնդում եմ՝ այո, Ադրբեջանը ոչ մի միջանցք էլ չի ստանալու. Միհրան Հակոբյան
«Քառյակ մեդիա» հոլդինգի համահիմնադիր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նախագահ Սարգսյանին ոչ սրբադասում եմ, ոչ էլ ֆետիշացում եմ: Հավատացնում եմ ձեզ՝ նախագահը դրա կարիքը չունի: Մի ուշագրավ դեպքի մասին խոսեմ: Փառք Աստծո՝ կենդանի մարդիկ կան ու կվակեյն դրա մասին:
1992-ի ամռանը, երբ ընկել էին Շահումյանն ու Մարտակերտը, թուրքը Հադրութի գյուղերում էր, Ասկերանի մատույցներում էր, երբ Ադրբեջանը օկուպացրել էր ԼՂԻՄ տարածքի 52 տոկոսը, երբ Սրխավենդի գիծն էր մնացել և դա ճեղքելուց հետո 2 ժամից թուրքը մտնելու էր Ստեփանակերտ, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը դաշտային հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ ասում է՝ միասնություն պահպանեք, մենք Արաքսի ափ ենք դուրս գալու: Խորհրդակցության ավարտից հետո հրամանատարները խեթ-խեթ իրար են նայում և իրար մեջ խոսում՝ արդյո՞ք Սերժը չի գժվել:
Բայց հիշու՞մ եք չէ՝ այդ պատերազմն ինչպես ավարտվեց, որտեղ ավարտվեց, և ով էր պատերազմի հաղթական ավարտի փաստաթուղթը ստորագրողը: Ու հիմա, երբ Նախագահ Սարգսյանն ասում է՝ ոչ մի միջանցք էլ Ադրբեջանը չի ստանալու, համոզված պնդում եմ՝ այո, Ադրբեջանը ոչ մի միջանցք էլ չի ստանալու: Ինչու՞ եմ համոզված, որովհետև 1988-ից սկսած Սերժ Սարգսյանից լավ Հայաստանում որևէ մեկը գեոպոլիտիկ զարգացումները հասկանալու, եթե կուզեք՝ օդում հոտն առնելու, եթե կուզեք՝ հաշվելու և հաշվարկելու ավելի մեծ ունակություն չի ունեցել և չունի:
Հ.Գ. «Արաքսի ափի»պատմությունը չենք մոռանում: Վիժվածքին գրողի ծոցն ուղարկելուց հետո թեման օրակարգային է դառնալու: Այն, ինչ մեկ անգամ ստացվել է, նորից ստացվելու է, չկասկածեք:»
