Արդեն առանձին ինքնաբացարկի դիմումներ եղել են տարբեր ցուցակներից. Տիգրան Մուկուչյան
News.am-ը գրում է.
Քարոզարշավը տեւելու է ընդամենը 12 օր, հետեւաբար մասնակից ուժերի կողմից ցանկացած նորմի խախտում հայտնաբերելու դեպքում ԿԸՀ-ի արձագանքը պետք է լինի շատ արագ եւ օպերատիվ, հատկապես կանխման առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Մենք կոչով կդիմենք բոլոր կուսակցություններին, որովհետեւ կարծում ենք, որ քարոզարշավը եւս պետք է անցկացվի բարեկրթության տիրույթում»,-ասաց նա:
Մուկուչյանը հիշեցրեց, որ թեկնածուները եւ քաղաքական ուժերը մինչեւ հունիսի 10-ը կարող են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ: Արդեն իսկ առանձին ինքնաբացարկի դիմումներ եղել են տարբեր ցուցակներից:
