Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից կատարված պետական դավաճանության աննախադեպ դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության աննախադեպ դեպք: Ընդ որում, դավաճանությունը կատարվել է նախկին զինվորականի կողմից, որը «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով է պարգևատրվել:

Հանցավոր խումբը Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Թուրքիայից մեկնել է մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

Մանրամասն՝ տեսանյութում