Երեւանում Փաշինյանը կպարտվի ընդդիմությանը. սոցհարցման արդյունքներ

 

Փաստինֆոն գրում է.

««Ինտեր Ակցիա» ընկերության՝ կատարած հետազոտության արդյուններով գործող իշխանությունները առաջիկա արտահերթ ընտրություններում կպարտվեն ընդդիմությանը Երեւանում։

Ըստ հարցման արդյունքների՝ երևանցիների 21,6% պատրաստվում են քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ 16,3%-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Երրորդ տեղում է «Պատիվ ունեմ» դաշինքը, որի օգտին կքվեարկեն երեւանցիների 10,8%. Հարցվածների 4,6% պատրաստվում են իրենց քվեն տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին, 4,2%-ը՝ «Բարգավաճ Հայաստան», 2,1%-ը՝ «Սասնա Ծռեր» կուսակցության օգտին։

Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 1, 7%: Մնացած կուսակցությունները հավաքել են մեկ տոկոսից պակաս:

Դեռ չեն կողմնորոշվել հարցվածների ՝ 22,6%-ը:

Մարզերում ՀՀ քաղաքացիների 27,3%-ը գալիք խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը պատրաստվում են տալ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երկրորդ հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքը, որի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 14,1%, երրորդ տեղում Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ հավաքել 8,2%-ով:

Ըստ հարցման, քաղաքացիների 6,1% ցանկանում են ընտրել ԲՀԿ-ին, 3,7 տոկոսը՝ ԼՀԿ-ի, 1,3%-ը՝ «Սասնա Ծռերի», իսկ 0,7 տոկոսը՝ ՀԱԿ-ի օգտին։

Դեռ չեն կողմնորոշվել հարցվածների ՝ 25,1%-ը:»