Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել
Armeniasputnik.am-ը գրում է.
«ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Տիգրան Ավինյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է։ Նրա ստորագրած համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ:
Ըստ փաստաթղթի` այդ ընթացքում Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:»
