Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է տեղափոխվել հիվանդանոց

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով այսօր տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկատվությունը ստացել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։

Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։»