Դուք քաղաքականապես և բարոյապես ոչնչացված եք և դա արեց հենց Սերժ Սարգսյանը. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ոչնչացվեց կապիտուլյանտի հիմնադրած կեղծ տպավորությունը

Հիմա տեսա՞ք, ով է մերժվածը, հիմա տեսա՞ք ոնց է կապիտուլյանտը անվտանգության հազարավոր աշխատակիցներով և ոստիկաններով գնում հրապարակի մի շենքից մյուս շենք, իսկ Սերժ Սարգսյանը հանգիստ շրջում քաղաքում:

Սա ձեր ստերի և ֆեյք տպավորությունների տարածման վերջն էր, Սերժ Սարգսյանը ձեր ճակատին ասեց էն, որ դուք չէիք պատկերացնում, որ ձեզ ասող կլինի: Սերժ Սարգսյանը Հայաստանի յուրաքանչյուր բակում, համայնքում, գյուղում արժանանում է իրական լավ դիմավորման` առանց նախապես կազմակերպելու, իսկ կապիտուլյանտի շրջիկ կրկեսի մասին արդեն բոլորը գիտեն:

Դուք վերջացած եք, ձեր ֆեյք տեղեկատվական տեռորով հանդերձ, դուք  քաղաքականապես և բարոյապես ոչնչացված եք և կարևորն ու ձեր համար առավել ցավոտը այն է, որ դա արեց հենց Սերժ Սարգսյանը:»