Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է «պողպատե մանդատով», Ալիևը՝ «երկաթե բռունցքով․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ու թշնամի երկրի ղեկավար Իլհամ Ալիևի ընդհանրությունները.

«Վիժվածքն ու Ալիևը

  • Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է “պողպատե մանդատով”, Ալիևը՝ “երկաթե բռունցքով”:
  • Ալիևը փորձում է սրբել հայկական հետքը մեր եկեղեցիներից, վիժվածքը՝ սպառնում է Հայ եկեղեցուն:
  • Վիժվածքը մեր տղաներին պատանդ է հանձնել Ալիևին, ու հիմա նրանք “պասերով” միասին խաղում են:
  • Վիժվածքը մեր գլխին կապեց ընտրություններ, իսկ Ալիևը այս ընթացքում գրավում է Հայաստանի տարածքները:
  • Ալիևը մեր գերիներին կտտանքների է ենթարկում ու դատում, վիժվածքը նրան “կառուցողական” գնահատականներ է տալիս:
  • Ալիևը, խաղալով ռուս-թուրքական հարաբերությունների արանքում, ամրացնում է Թուրքիայի դիրքերը ռեգիոնում, վիժվածքը խրախուսում է հակառուսական տրամադրությւոններ Հայաստանում:
  • Ալիևը ջանքեր է գործադորւմ, որ մենք համակերպվենք մեր ստրացված վիճակի հետ, նույնը անում է վիժվածքը:
  • Ալիևը խոսում է հայկական “ռևանշիստների” վտանգի մասին, վիժվածքը նրան օգնում է, որ միջազգային ատյաններում դատապարտվի ռևանշիզմը: