Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի ընտրություններում. Մեհման Ալիև
«Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով». այսպիսինն է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կարծիքը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։
Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, նշելով, որ այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող հոդվածներով։
«Իմիջիայլոց, դրանցում նշվում է, որ եթե Փաշինյանը մնա, ապա Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջնականապես հրաժարվելով Արցախից», — ընդգծում է թուրքագետը, վստահություն հայտնելով, որ հունիսի 20-ին սրա դեմն առնելու հնարավորություն կա։
