Փաշինյանի հետ Սյունիք մեկնելուց հրաժարաված ոստիկանը հանեց համազգեստն ու միացավ «Հայաստան» դաշինքին (տեսանյութ)
Փաշինյանի հետ Սյունիք մեկնելուց հրաժարաված ոստիկանը հանեց համազգեստն ու միացավ «Հայաստան» դաշինքին:
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Պետրոսյանն այսօր Ավշար գյուղի մշակույթի տանը, «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս աշխատանքից եւ ոստիկանության իր ծառայակից ընկերներին, այդ եւ այլ ուժային կառույցների ղեկավարներին հորդորեց`դադարել կատարել ազգադավ իշխանության հրահանգները:
