Մենք պատվով կդադարեցնենք ոստիկանությունում ծառայությունը․ փոխոստիկանապետը՝ խոստացված կադրային ջարդի մասին
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հարցրինք, թե ոստիկանությանը չի՞ սպառնում այն կադրային ջարդը, որը խոստանում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը, եթե
«Կադրային հարցերով, այն էլ ղեկավար կազմի կադրային հարցերով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը, և եթե նպատակահարմար կհամարվի շարունակել մեր ծառայությունը, ապա մենք պատրաստ ենք շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, եթե նպատակահարմար կհամարվի, որ այլևս այդպես չէ, մենք պատվով կդադարեցնենք ոստիկանությունում ծառայությունը՝ շարունակելով այլ բնույթի ծառայություններ մատուցել ՀՀ-ին»,- պատասխանեց Ֆիդանյանը։
