ՀՀ բնակչության սպասելիքները և առաջնահերթությունները Հայաստանի Հանրապետության ապագա կառավարությունից․ սոցհետազոտության
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից 2021թ․հունիսի 8-12ը ընկած ժամանակահատվածում իրականացված «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում նախապատվությունների բաշխման» վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքում ի հայտ եկան ՀՀ բնակչության սպասելիքները և նախապատվությունները Հայաստանի Հանրապետության ապագա կառավարությունից:
Այն հարցին թե՝ «Ո՞ր կարևորագույն խնդիրները կլուծեիք, եթե Դուք ընտրվեիք ԱԺ պատգամավոր, ՀՀ Վարչապետ կամ Նախագահ» պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
Ամենահրատապ լուծումներ պահանջող խնդիրների հնգյակում ներառված են՝
- Անվտանգության, խաղաղության և պատերազմի կանխարգելման հարցերը (խաղաղության մասին լրացուցիչ հարցին ` «տալ այն ամենը, ինչ պահանջում է թշնամին, միայն թե պատերազմ չլիներ, թե՞ պայքարել և վերականգնել նախկին իրավիճակը» բոլոր հարցվողները պատասխանեցին՝ «պայքարել և վերականգնել» և ընդամենը մեկ հարցվող ասեց՝ Խորհրդային շրջանի իրավիճակի վերադարձն է խաղաղության և բարգավաճման երաշխիքը) — 36.9%;
- Գերիների վերադարձ — 12,7%
- Տնտեսական զարգացում, զբաղվածության և գործազրկության խնդրի լուծում, արդյունաբերության վերականգնում և աշխատատեղերի ստեղծում — 10.3%
- Նոր ձեռք բերված սահմանների, սահմանամերձ գոտի դարձած գյուղերի ու քաղաքների անվտանգության խնդիրները, «միջանցքի» վտանգը և հակառակորդի մոտակայքը — 8.4%:
- Բանակի հզորության վերականգնում, ռազմական արդյունաբերության զարգացում — 5.18%

Ոչ պակաս արդիական է 6-րդ հորիզոնականը՝ Ներքին ներդաշնակության և համերաշխության վերականգնման, երկրի հասարակական կյանքն իր բնականոն հունին վերադարձնելու և ներքին թշնամությունն արմատախիլ անելու խնդիրն է:
- Դրան հաջորդում են կրթության, առողջապահության, արտաքին քաղաքականության, առօրյա կյանքի դասավորվածության և բնակավայրերի բարեկարգման խնդիրները:
- Հատկանշական է, որ կոռուպցիայի և արդար դատական համակարգի խնդիրները աղյուսակում զբաղեցնում են 21-րդ և 23-րդ հորիզոնականները և վերաբերում են հարցվածների 0.3% -ին և 0.16% -ին:
- Ազատ և արդար ընտրությունների կարևորությունը 28-րդ տեղում է ՝ կազմելով հարցվածների 0,11% -ը:
- Եվ միայն 0,11% -ն է անհրաժեշտ համարում վերջ դնել թավիշին («Վերջ թավիշին») և վերադարձնել ռազմական դրությունը:
Առաջնահերթ խնդիրների բաշխումն առավել մանրամասն ներկայացված է աղյուսակում և տասնյակը պատկերված է նկարում:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից 2021թ․ հունիսի 8-12ը ընկած ժամանակահատվածում իրականացված «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցում նախապատվությունների բաշխման» վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության ավելի մանրամասն արդյունքները պատրաստ է տրամադրել կուսակցություններին և (կամ) կոալիցիաների ներկայացուցիչներին: (Sociometr.isc@gmail.com)

