Այն ամենը, ինչ ձեռնարկեց հեղափոխական ուժը, լավագույն դեպքում ավարտվեց ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ

 

Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը զեկուցեցին իրենց հաջողությունների մասին, նրանք հույս ունեին մեկ բանի ՝ կարճ հիշողության:Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:

Կարևոր է, որ մենք հիշենք:

Կարևոր է, որ ոչ ոք չմոռանա, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկեց հեղափոխական ուժը, լավագույն դեպքում ավարտվեց ձախողմամբ: Իսկ առավել հաճախ` ողբերգությամբ, — գրել է իր Telegram-ալիքում Միքայել Մինասյանը, հրապարակելով նոր տեսահոլովակը: