Կոչ եմ անում իմ կուսակցական ընկերներին,համակիրներին և հարազատներին հունիսի 20-ին գնալ տեղամաս և ընտրել «Պատիվ Ունեմ» դաշինքին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի համախոհներ և աջակիցներ

Ավարտվում է նախընտրական քարոզարշավը,երևի հետևել եք և տեսել,որ ես իմ թիմակիցների հետ այս օրերին արեցինք ամեն հնարավոր բան,որ ընտրողները ճիշտ կողմնորոշվեն և մերժեն չարիքի տիրակալին,ստի և կեղծիքի կնքահորը`կապիտուլյանտ դավաճանին:

Երկար բացատրելու կարծում եմ կարիք չկա և խոսելու ժամանակ էլ չկա,պետք է գործել հանուն մեր հաղթանակի:

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ կոչ եմ անում իմ կուսակցական ընկերներին,համակիրներին և հարազատներին հունիսի 20-ին գնալ տեղամաս և ընտրել «Պատիվ Ունեմ» դաշինքին:

Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներից և սատարողներից,մենք միասին կփրկենք մեր Հայրենիքը:Անկասկած մենք արդեն հաղթած ենք:

#Պատիվ_Ունեմ  ✔️6»