1997 թվականից մասնակցել եմ բազմաթիվ ընտրությունների, սակայն այսպիսի խայտառակություն երբեք չեմ տեսել. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Արձանագրեմ, որ 1997 թվականից մասնակցել եմ բազմաթիվ ընտրությունների, սակայն այսպիսի խայտառակություն երբեք չեմ տեսել: Պետական ռեսուրսի այսչափ ներգրավվածություն երբեք չի եղել, իրավապահ մարմինների կողմից ապօրենի գործողությունն էր երբեք չեն եղել, ՊՆ-ի կողմից զինվորներին ուղղորդված տանել ընտրության երեք չի եղել, ատելության մթնոլորտ երբեք չի եղել, իշխանության կողմից այսքան լկտի պահվածք երբեք չի եղել: Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր Սահմանադրական իրավունքին, և թույլ չտա անբարո իշխանությանը իր փոխարեն ընտրություն անել, ուստի կոչ եմ անում գնալ ընտրության և կատարել ձեր Սահմանադրական պարտքը”: