Կարմիր բերետավորները քիչ առաջ ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին. big brother
BIG BROTHER տելեգրամյան ալիքը հայտնում է.
«ՀՐԱՏԱՊ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամասի մոտակայքում կարմիր բերետավորները քիչ առաջ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին: Իբրև թե կասկածել են ընտրակաշառք տալու մեջ: Սակայն, երբ տուժած անձանցի մեկը, ով նաև առողջական խնդիրներ ունի, արնաշաղախ վիճակում ուշագնաց է եղել, ծեծված անձանց սկսել են նրանց համոզել, որ չբողոքեն: Այժմ ևս իրավիճակը նշված վայրում խիստ լարված է:»
