«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
««Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը դիմելու է ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:»
