Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ, ի՞նչպես շարունակել պայքարը. Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ, ի՞նչպես շարունակել պայքարը:

Ծանր է բոլորիս համար, շատ եմ հանդիպում հիասթափության, արտագաղթի,անհույս վիճակի մասին գրառումներ:

Իրավիճակը բարդ է, խայտառակ ընտրություններ և դրնանից ավելի խայտառակ արդյունքներ: «Ժողովուրդը» ընտրեց կործանումը, պատերազմը, ոչնչացումը և մահը:

Կարծում եմ այս վիճակից դուրս գալու և պայքարը շարունակելու առումով միակ լուծումը Սերժ Սարգսյանի խոսքը պետք է լինի, նախագահի խոսքը կարող է լինել ուղենիշ բոլորի համար:

Սերժ Սարգսյանը շատ բարդ իրավիճակներում է կարողացել լուծումներ գտնել և մեր պետության համար բարդագույն ժամանակներում համախմբողի և կորսվածը վերականգնողի դեր ստանձնել: Արցախյան պատերազմը հաղթելը, հզոր բանակ և անվտանգության համակարգեր ստեղծելը, կայուն, ապահով և զարգացող Հայաստան ունենալը վստահ եմ նույնպես հեշտ չի եղել իր բոլոր ներքին և արտաքին խնդիրներով և խանգարողներով:»