«Մանդատները վերցնում ե՞ք որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները. Ռոբերտ Հայրապետյան

 

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մանդատները վերցնում ե՞ք որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները

ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․

ՔՊ-ն ստանում է 71մանդատ

«Հայաստան»-ը՝ 27

«Պատիվ ունեմ»-ը՝ 7

Ընդհանուր՝ 105։

Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը 66,6% է։

Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։

Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։

Եթե ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԴ-֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ․

ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և դժվարությունների կհանդիպի սահմանադրական օրենքներում փոփոխություն կատրելիս,

Անգամ ՍԴ եզրակացության առկայության պարագայում Չի կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցում,

Ընդդիմությունը կարող է ՄԻԱՆՁՆՅԱ ստեղծել քննիչ հանձնաժողովներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով, օրիակ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համար։

Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ ՍԴ դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։

Առաջիկայում կանդրադառնամ նաև սահմանադրական այլ լիազորությունների, որը պատկեր է փոխելու այս գումարման ԱԺ-ում։»