Լրագրողներ առանց սահմանների. Ադրբեջանական ուժերը սպառնացել են սպանել իսպանացի լրագրողներին
News.am-ը գրում է.
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է իսպանացի լրագրողների հասցեին ադրբեջանական զորքերի սպառնալիքների մասին:
Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի մոտակայքում:
«Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հետ սահմանի մոտ ադրբեջանական զորքերը սպառնացել են սպանել մի խումբ իսպանացի լրագրողներին: @RSF_inter-ը դատապարտում է այս անընդունելի արարքը լրագրողների դեմ»: RWB-ն գրել է իր թվիթերում:»
