Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Armeniasputnik.am-ը գրում է.
«ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային վստահեցրին, Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։
«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,– Sputnik Արմենիային ասացին ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։
Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։»
