Միայն երրորդ նախագահն է աշխարհաքաղաքական ասելիք բերում դաշտ, մնացածի մոտ միայն ներքաղաքական աղմուկ է. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի BBC-ին տված այսօրվա հարցազրույցը ուներ առաջին հերթին գեոպոլիտիկ նշանակություն:Այն քաղաքական լրջագույն խոսք էր, ինչը հետընտրական Հայաստանում թթվածնի նշանակություն ուներ:
Ի դեպ, իմ կարծիքով միայն երրորդ նախագահն է աշխարհաքաղաքական ասելիք բերում դաշտ, մնացածի մոտ միայն ներքաղաքական աղմուկ է:
Շատ կարևոր է, որ մարդիկ ընկալեն այն ինչ կատարվեց և, ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ, Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ:
BBC-ին տված հարցազրույցում նախագահը ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացի պատմությունը անդրադարձավ կարևորագույն հարցերի, որոնք շատերին հանգիստ չեն տալիս և կրկին տարբեր շահարկումներ առիթ են դառնում:
Կարևորը այն է, որ երբ մեկ տարի առաջ ասում էի Սերժ Սարգսյանի վերադարձը ամիսների հարց է մարդիկ հեգնում էին:
Այսօր երրորդ նախագահի գլխավորած կուսակցության` ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքը արդեն խորհրդարանում է, նախագահը պրագմատիկ, հանգիստ գալիս է` գուցե ոչ անձամբ ղեկավարելու, քանի որ նա դրա մասին արդեն ասել է, բայց իր թիմը անկասկած լինելու է հաջորդ իշխանությունը, կասկած չկա, որ այս կապիտուլյանտին վռնդելուց հետո Սերժ Սարգսյանը հետ կբերի մեր նախկին կայուն, անվտանգ և զարգացող Հայաստանը:
Հ.Գ Սերժ Սարգսյանի համար կարևորը Հայաստանն ու Արցախն են, ոչ թե գովազդվելը կամ միավորներ հավաքելը, դա եղել է 90-ականներին, իր նախագահության տարիներին և նաև այսօր: Ուղենիշը տրված է, մնում է հասկացողները հասկանան:
#Կինոն_նորա_սկսվում»
