Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

 

Armlur.am-ը գրում է.

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով.

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում րացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ( Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան)։»