ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին
FILE PHOTO: U.S. President Joe Biden delivers remarks on tackling climate change prior to signing executive actions in the State Dining Room at the White House in Washington, U.S., January 27, 2021. REUTERS/Kevin Lamarque/File Photo
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- նշել է Բայդենը։
